Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

Բացահայտվել է ընտրակաշառքի առաջին դեպքը, ձերբակալվածներից մեկը թեկնածու է․ Արթուր Դավթյան

Հայաստանի իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի կարողանան նախևառաջ կանխարգելել առաջիկա ԱԺ ընտրություններում ընտրական բնույթի հանցագործությունները, ինչպես նաև հետընտարական շրջանում հնարավոր հանցագործությունները։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 

«Արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ես եմ ղեկավարում»,-հայտարարեց նա։

Անդրադառնալով ընդդիմության այն դիտարկումներին, թե դատաիրավական համակարգը ծառայում է օրվա իշխանություններին՝ նա նշեց․ «Դրանք մշտական բնույթ ունեցող մեղադրանքներ են իրավապահների ուղղությամբ։ Ես երաշխավորում եմ՝  2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների առումով իրավապահ մարմիններն առաջին գրավական են դիտարկելու իրենց քաղաքական զսպվածությունը»։

Անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացրած խորհրդակցությանը, և «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի այն մեղադրանքներին, ըստ որի Դավթյանն անցել է իր իրավասությունների շրջանակը՝ Գլխավոր դատախազը նշեց․

«Ես ոչ միայն Սյունիքում, այլև տարբեր  մարզերում կազմակերպել եմ նման հանդիպում, որն ուղղված է եղել հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելուն, բացահայտելուն։ Սյունիքն այդ առումով բացառություն չէ։ Սյունիքում բացառություն է եղել այն առումով, որ խորհրդակցությանը ներկա է եղել տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ, ինչն ունի իր բացատրությունը։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սյունիքի բնակչության առնվազն կեսն առնչվում է կոմբինատին։Ունեինք ահազանգեր, որ կոմբինատում առանձին աշխատակիցների կողմից փորձ է արվում պարտադրանք իրացնել քաղաքական դիրքորոշման առումով»։ 

Անդրադրադառնալով ընտրարշավին, ընտրակեղծիքներին ու  հարուցված գործերի առկայությանը, Դավթյանն ասաց․ «51 հաղորդումներ են եղել, որոնք  ստուգվում են։ Այս պահի դրությամբ քրեադատավարական գործընթաց է իրականացվում 8 դեպքով։ Բացահայտվել է նաև առաջին ընտրակաշառքի դեպքը, հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, ընդ որում ձերբակալվածներից մեկը թեկնածու է»։

Արթուր Դավթյանը չնշեց, թե որ ուժից է թեկնածուն։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+