Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

Սերժ Սարգսյանը գիտեր՝ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է հարցը լուծելու,փախել է այդ դաշտից․ԱԽ քարտուղար

«Հարցրեք Սերժ Սարգսյանին, եթե պատերազմները սկսվում են հայտարարության պատճառով, ինչպես նա է պնդում, ապա ինչ էր նա հայտարարել, որի պատճառով սկսվեց ապրիլյան պատերազմը». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Այսօր «Factor TV»-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով պատերազմի իրական պատճառների և բացթողումների մասին՝ ընդգծեց, որ ներկայիս իշխանություններին պատերազմի մեջ մեղադրող ռևանշիստներին լավ կլիներ հարց ուղղվեր, թե այդ ինչպես է պատահել, որ 2011 թվականից սկսած, երբ Ադրբեջանը տարեկան մի քանի միլիարդ դոլար էր ուղղում զենքի գնման համար, ինքը՝ ինչպես իր գործընկերներն են իրեն անվանում «վերջին բոլշևիկ» Սերժ Սարգսյանը բանակի բյուջեն 10 տարում ավելացրել էր ընդամենը 50 միլիոն դոլարով, և ինչպես էին պատրաստվում նման խախտված ռազմական բյուջեով զսպել Ադրբեջանին պատերազմական գործողություններից: Հավելելով, որ ներկա իշխանությունը իր իշխանավարման միայն յոթ ամսվա ընթացքում Զինված ուժերի բյուջեն ավելացրել էր ավելի քան 200 միլիոն դոլարով, ընդգծելով, որ սա թերևս ռազմական բալանսը վերականգնելու և պատերազմը կանխարգելելու առումով առաջնային քայլերից էր:

Պատասխանելով ԱԳ նախկին նախարարի հայտարարության և հրաժարականի մասին լրագրողի հարցին Արմեն Գրիգորյանը նշեց, որ դրանից հետո վարչապետի խոսնակը խնդրել էր պարզաբանումներ տալ, որովհետև ոչ մեկի համար հասկանալի չէր, թե պարոն Այվազյանը նման հայտարարություններ անելով՝ ինչ նկատի ունի։ Հավելելով, որ մայիսի 12-ից սկսած Անվտանգության խորհրդի 7-8 նիստ կամ Անվտանգության խորհդրի անդամներով քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները, ներկա է եղել նաև Արա Այվազյանը։ Ընդգծելով, որ ընդհանրապես, մեզ մոտ ընդունված է, որ քողարկված հայտարարություն են անում՝ առանց որևէ բացատրության, միակ հասցեատերը, որը կարող է պարզաբանում տալ, հենց Արա Այվազյանն է։ Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում, որի պատճառով նա հրաժարական է տվել: Ինչպես Օնիկ Գասպարյանի, այնպես էլ Արա Այվազյանի դեպքում պարզվելու է, որ գործ ունենք ստի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+