«Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Հանրապետության մարզերում շարունակում է ընտրողներին ներկայացնել ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դաշինքի ծրագիրը: Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» դաշինքից։
Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Աշտարակում հանդիպում է ունեցել բնակչության հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







