Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Սյունիքի, ինչպես նաև Վայոց ձորի ՏԻՄ ղեկավարների հետ:
ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբորող հարցեր, անդրադարձել նաև դրանց հետագա զարգացման հեռանկարներին: Դեսպանը ծանոթացել է նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների առօրյային:
Գորիսի քաղաքապետ Առուշ Առոանյանի հետ դեսպանը քննարկել է Սյունիքի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում:
Նա շնորհակալություն է հայտնել Գորիսի ղեկավարությանը՝ քաղաքում ռուս զինծառայողների տեղակայման հետ կապված բոլոր կենցաղային հարցերի օպերատիվ լուծման համար:
Նա շնորհակալություն է հայտնել Գորիսի ղեկավարությանը՝ քաղաքում ռուս զինծառայողների տեղակայման հետ կապված բոլոր կենցաղային հարցերի օպերատիվ լուծման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







