Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:07

Անհրաժեշտ է լրացնել անհետ կորած զինծառայողների՝ աջակցություն ստացող ընտանիքների անդամների կազմը

Անհրաժեշտ է լրացնել անհետ կորած զինծառայողների՝ աջակցություն ստացող ընտանիքների անդամների կազմը

Փաստաբանների պալատն առաջարկում է լրացնել անհետ կորած զինծառայողների՝ ամենամսյա աջակցություն ստացող ընտանիքների անդամների կազմը։

Ստորև՝ Պալատի տարածած հաղորդագրությունը։

«Իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հետ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերի ամփոփմամբ և ՀՀ փաստաբանների պալատում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին պետության կողմից ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցություն տրամադրելու կարգում առկա են անհամաչափ սահմանափակումներ:

Խնդիրն այն է, որ թեև առկա կարգավորումներով ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցություն է նախատեսվում գտնվելու վայրն անհայտ զինծառայողի ամուսնու և ծնողի համար, սակայն այդպիսին չի տրամադրվում զինծառայողի զավակների, նրա խնամքի տակ գտնված հաշմանդամ քրոջ և եղբոր համար, ինչպես նաև 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քրոջը և եղբոր համար:

Միջոցառման կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը ենթադրում է, որ պետության նպատակադրումը ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին (հատուցում ստանալու շահառուներին) մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (Օրենք) սահմանված կարգով հատուցում տրամադրելն (մինչև դատարանի կողմից զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու որոշում կայացնելը) սոցիալական աջակցություն ցուցաբերելն է: Մինչդեռ, նշված խմբի անձինք թեև հավասարապես իրավունք ունեն ստանալ հատուցում, Օրենքի կարգավորման ուժով հանդիսանում են շահառու, սակայն նրանց չի ցուցաբերվում որևէ աջակցություն:

Նշված տարբերակումն անհամաչափ է, չունի որևէ ողջամիտ հիմնավորում և չի բխում աջակցության միջոցառման ընդհանուր տրամաբանությունից և նպատակադրումից:

Ընդ որում, առկա կարգավորումն արդեն խնդրահարույց իրավիճակներ է ստեղծել գործնականում: Այսպես, իրավական օգնություն ցուցաբերելու շրջանակներում հանդիպել են դեպքեր, երբ անհայտ կորած զինծառայողն ամուսնալուծված է, իսկ ծնողները՝ մահացած, ինչի հետևանքով նրա ընտանիքին, մասնավորապես՝ ամուսնու խնամքի տակ գտնվող անչափահաս զավակներին, որևէ աջակցություն չի ցուցաբերվում, քանի որ ընտանիքից որևէ մեկը միջոցառման շահառուի փաստացի չի հանդիսանում:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ գտնում ենք, որ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգում» անհրաժեշտ է կատարել լրացում և միջոցառման շահառուների խմբում ընդգրկել նաև անհայտ կորած զինծառայողի զավակներին, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող քույրերին և եղբայրներին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+