Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է «Անադոլու» -ն։

Մամուլի հաղորդագրության համաձայն ՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ պատաստվում է մեկնել իր առաջին արտասահմանյան ուղեւորությանը, որը ներառում է Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա այցելությունները:

Նախագահ Բայդենը կհանդիպի մի շարք առաջնորդների հետ, «ընդգծելու համար Ամերիկայի հավատարմությունը մեր միությունների վերականգնմանը, տրանսատլանտյան հարաբերությունների աշխուժացմանը և մեր դաշնակիցների ու բազմակողմ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ աշխատանքին՝ գլոբալ խնդիրների լուծման համար»,նշված  է հաղորդագրության մեջ:

Ջո Բայդենը նաև հունիսի 16-ին Շվեյցարիայում գագաթնաժողով կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում մտադրություն էր հայտնել ԱՄՆ իր պաշտոնակից Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների վիճակը:

Թուրքիայի առաջնորդն անթույլատրելի է համարել Վաշինգտոնի դիրքորոշումն Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։

Նա քննադատել է  Ջո Բայդենի վերջին հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+