Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

«Բարոյական առումով ինձ պատասխանատու եմ համարում»․ Նարեկ Զեյնալյանը՝ դիահերձարանի դեպքի վերաբերյալ

«Բարոյական առումով ինձ պատասխանատու եմ համարում»․ Նարեկ Զեյնալյանը՝ դիահերձարանի դեպքի վերաբերյալ

Շատ զարհուրելի տեսարանի ականատես եղանք։ Անընդունելի է զոհված զինծառայողների  աճյունների և մասունքների հանդեպ նման վերաբերմունքը։ Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ Առողջապահության և  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների աճյունների պահման պայմաններին։

«Այդ երևույթի հետ կապված գործընթացներ են գնում։ Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր պատասխանատունները, ովքեր անմիջական կապ ունեն այդ իրավիճակի հետ, համապատասխան պատասխանատվության ենթարկվեն։ Ե՛վ հանրությունը, և՛ մենք, նման երևույթն անընդունելի ենք համարում։ Նախարարի պաշտոնակատարն էլ իր հիմնավորումներն է ներկայացրել։  Գործող քննություն է ընթանում, մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց նա։

Հարցին, որպես ԱԺ Առողջապահության և  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն արդյո՞ք մեղավոր չի համարում  այս գործում, Նարեկ Զեյնալյանն արձագանքեց․ « Այո, բարոյական առումով ես ևս ինձ պատասխանատու եմ համարում։ Նորից եմ նշում՝ իրավական գործընթաց է գնում։ Սպասենք արդյունքներին։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի  գործը բացահայտվի»։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+