Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:55

«Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք». Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու մասին

«Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ,«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով պատրաստվում է բանավիճել ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մեր քաղաքական ուժի օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցն է»,- ասել է ՀՅԴ-ականը:

Խոսելով քննադատության մասին, թե թշնամին մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը ընտրարշավով են զբաղված, Սաղաթելյանն ասել է. «Երբ ասում են՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, պետք է հարցնենք՝ իսկ ո՞րն է հակառակը: Եթե չմասնակցենք ընտրության կամ ընտրարշավին, ի՞նչ պետք է լինի: Երբ մենք փողոցում պայքարում էինք, շատ ուժեր ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Հիմա գնում ենք ընտրությունների, ասում են՝ ընտրություններին մասնակցելով չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողնենք մնա՞ն»:

Անդրադառնալով հետընտրական հնարավոր սցենարներին՝ Սաղաթելյանը նշել է, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացումների:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի էր հրավիրել ՀՀ 1-ին և 2-րդ նախագահներին, սակայն երկուսն էլ մերժել էին հրավերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+