Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:38

Գյուղացիներին զենքեր է բաժանվել․ Տեղ համայնքի ղեկավար

Սյունիքի մարզի Տեղ, Խոզնավար, Սրաշեն համայնքի բնակիչներին, ովքեր ի վիճակի են մարտական հերթապահություն իրականացնելու զենք է բաժանվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նա վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկելի է, բանակն իր գործը կատարում է։

«Անհանգստանալու առիթ չկա։ Մեր տղաները գիշերը մարտական հերթապահություն են անցկացնում, ամեն ինչ նորմալ է»,- հավելեց նա։

Տեղ համայնքի ղեկավարի խոսքով՝ մերոնք ադրբեջանցի զինվորականների սադրանքներին չեն տրվում։ Թեև ադրբեջանցիներիը խնդիրներ են ստեղծում հայ հովիվների համար, բայց, Ներսես Շալունցի պնդմամբ, բնակիչները կարողանում են օգտագործել իրենց արոտավայրերը։

«Ադրբեջանցին իր դիրքում կանգնած գոռում է, «շան պես հաչում» է, թե մեր տարածք չբերեք ձեր կենդանիներին արածացնելու։ Ինչպես ասում են՝  շունն ինչքան ուզում է հաչի, քարավանը գնում է։ Մեր հովիներն անասուններին տանում և արածացնում են մեր արոտավայրերում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել էին հայ հովիվներին, որոնք կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+