Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳՆ-ից նաև հայտնեցին, որ Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում ներկայացրել է մայիսի 27-ին:
Հիշեցնենք, որ հրաժարականաի դիմում է ներկայացրել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և վերջինիս մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






