Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:43

Սիրիայի նախագահական ընտրությանը հաղթել է Բաշար Ասադը

Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համուդա Սաբահը հինգշաբթի հայտարարել է Արաբական Հանրապետության նախագահական ընտրության քվեարկության արդյունքները, որը տեղի է ունեցել մայիսի 26-ին, հաղորդում է ТАСС-ը:

«Ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը, որն ստացել է ընտրողների 95,1 տոկոսի աջակցությունը»,- հայտարարել է Սաբահը:

«Ընտրողների մասնակցությունը կազմել է 78 տոկոս՝ ավելի քան 14 մլն քաղաքացի»,- նշել է խոսնակը: Նա ուշադրություն հրավիրեց քաղաքացիների դրսևորած «բարձր գիտակցության վրա, որը գերազանցեց բոլոր սպասումները»։

«Սիրիացիները ցույց են տվել, որ լի ենք վճռականությամբ՝ դիմակայելու վտանգավոր մարտահրավերներին», — ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Ասադի հակառակորդները՝ սոցիալիստ-յունիոնիստների կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրաին ստացել են համապատասխանաբար 1,5 և 3,3 տոկոս ձայն:

Նախագահական լիազորությունների ժամկետը, ըստ 2012 թվականի Սահմանադրության, յոթ տարի է: Նախորդ ընտրությունները, որոնք նույնպես անցկացվել են այլընտրանքային հիմունքներով, կայացել են 2014 թվականին, դրանց ընթացքում Ասադը ստացել է ընտրողների 88,7 տոկոսի աջակցությունը:

Պետության գործող ղեկավարը 2000 թվականին իր հոր՝ Հաֆեզ Ասադին է փոխարինել, որը կառավարում էր երեք տասնամյակ։ 2007 թվականին Բաշար Ասադն ընտրվել է երկրորդ նախագահական ժամկետով՝ հանրաքվեի արդյունքներով և երդում է տվել Ժողովրդական խորհրդի պատգամավորների առջեւ: Այդ ժամանակ երիտասարդ առաջնորդի բարեփոխական քաղաքականության օգտին քվեարկել էր ընտրողների 97,62 տոկոսը։ Ասադը Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավոր քարտուղարն է, որը Դամասկոսում է գտնվում 1963թ. — ից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+