«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մի շարք հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը։
Ընկերությունից հայտնում են, որ մայիսի 27-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի, Տիգրան Մեծի պողոտայի, Որմնադիրների, Խորենացու, Սասունցի Դավթի, Գլինկայի, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սուվորովի, Բելինսկու, Թորոմոնյան, Լոմոնոսովի, Կրիլովի փողոցների, Սասունցի Դավթի նրբանցքի, Քրիստափորի, Խորենացու, Նար-Դոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







