Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:38

Ռուսաստանը միակ երկիրն է, որը Հայաստանին գործնական օգնություն է ցուցաբերում այս ծանրագույն իրավիճակում. դեսպան

Ռուսաստանը միակ երկիրն է, որը Հայաստանին գործնական օգնություն է ցուցաբերում այս ծանրագույն իրավիճակում։ Այս մասին մայիսի 26-ին «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակության մեջ» գիտագործնական համաժողովում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի կողմից հսկայական ջանքերի գնով կանգնեցվել են ռազմական գործողությունները, կանխվել է մարդկանց մահը, ինչը շատ կարևոր էր: Լուրջ քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղը խաղաղ կյանք վերադարձնելու, դրա հետագա զարգացման համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։ Այս տարածաշրջանում է գտնվում նաև խաղաղապահ զորախումբը, գործում է միջազգային մարդասիրական կենտրոն։

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս արագ հաղթահարի այն սթրեսը, որը հասցվել է պատերազմի հետևանքով, իրեն զգա անվտանգ և վստահություն ունենա վաղվա օրվա նկատմամբ», — ասել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ դրանում կարևոր դեր են խաղում և՛ ռուսական ռազմակայանը, և՛ ռուս սահմանապահները, այդ թվում՝ այն ջանքերը, որոնք նրանք գործադրում են Հայաստանի Սյունիքի մարզում բնականոն կյանքի ապահովման համար: Քայլեր են ձեռնարկվում անվտանգության ոլորտում փոխգործակցության ուժեղացման ուղղությամբ, այդ թվում՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների գծով։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ ձևաչափով աշխատանք է սկսվել: «Ահա այս ասպեկտը, իմ կարծիքով, հատկանշական է անվտանգության և դաշնակցային հարցերի նկատմամբ Մոսկվայի մոտեցման տեսանկյունից։ Այս մոտեցումը ենթադրում է դաշնակիցների շահերի պաշտպանություն։ Առկա հարցերի արդյունավետ լուծումը տեսանելի է տարածաշրջանի հետևողական և խաղաղ զարգացման մեջ», — հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+