Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:16

Ոստիկանությունը պարզաբանել է Գոռ Աբրահամյանի և Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումները

Ոստիկանությունը պարզաբանել է Գոռ Աբրահամյանի և Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումները

ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ոստիկանությունում հրաժարվել է փաստեր ներկայացնել «Ֆեյսբուք»-ում կատարված իր մեկնաբանության վերաբերյալ. մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնես ներկայացուցիչներին…» գրառման վերաբերյալ տրված պարզաբանման առնչությամբ օգտատեր, ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը կատարել է մեկնաբանություն այն մասին, որ առկա են կոնկրետ փաստեր:

Ա. Գևորգյանի Հրապարակման և Գ. Մանուկյանի կողմից նշված փաստերը ստուգելու համար 23.05.2021 թ. Երևան քաղաքի դատախազությունից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հանձնարարություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում ասված է.

«Ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է հրավիրվել Գեղամ Մանուկյանը, հրաժարվելով ներկայացնել որևէ փաստ գրառման վերաբերյալ՝ հայտնել է, որ «ֆեյսբուքյան «Гехам Манукян» օգտահաշիվը պատկանում է իրեն: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման, պարզաբանման տակ թողնված մեկնաբանությունն իրենն է, սակայն դրանով նկատի չի ունեցել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ձևակերպած կոնկրետ փաստը, այլ նկատի է ունեցել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կողմից ամենօրյա ռեժիմով արձանագրված այս կամ այն իրավախախտումները: Այսինքն, իր մեկնաբանությունն ընդհանուր բնույթ է կրել»:

Գ. Մանուկյանը հրաժարվել է ներկայացնել առերևույթ հանցագործության մասին հաղորդում և փաստեր՝ պատճառաբանելով, որ եթե նման դեպքեր լինում են, ապա դրանք ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և իրենք էլ իրենց հերթին անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմիններին:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ նշված մեկնաբանությունը նպատակ է ունեցել կա՛մ իրավապահ մարմինների ռեսուրսներն անտեղի վատնելուն, կա՛մ ստեղծել հանրային ընկալումներ նախկին փոխվարչապետ Ա. Գևորգյանի գրառման վերաբերյալ, որը հիմնազուրկ է:

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ նման անհիմն և չփաստարկված հրապարակումներ կատարելուց, իսկ փաստերի առկայության դեպքում ներկայացնել հաղորդում իրավապահ մարմիններին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+