«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 37, 42, 43, 48, 49, 50, 56, 57 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «ՌՎ Գազ» ՍՊԸ-ի, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21, 23, 25, 27, 29, 31, 33 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







