Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Ադրբեջանը շտապում է՝ վստահ չէ, որ Հայաստանի իր գործընկեր իշխանությունը դիրքերը կպահպանի․ Էլիբեգովա

Ադրբեջանը շտապում է՝ վստահ չէ, որ Հայաստանի իր գործընկեր իշխանությունը դիրքերը կպահպանի․ Էլիբեգովա

Եթե ենթադրյալ ստորագրվելիք փաստաթուղթը համացանցում չհրապարակվեր, ապա հասարակությունը դրա մասին կիմանար պոստֆակտում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Ըստ նրա՝ անկլավների հանձնման դեպքում ավելի է խորանալու այն աղետը, որում մենք հիմա գտնվում ենք։

«Ադրբեջանը շտապում է, որովհետև հասկանում է՝ ներկա իշխանություններին զիջումներ պարտադրելով, կարող է իր ուզածն ստանալ։ Այն իրավիճակը, որ ստեղծվել է Սյունիքում և Գեղարքունիքում, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը շտապում է, քանի որ մեր երկրում ընտրություններ են լինելու։ Ադրբեջանը վստահություն չունի, որ իր գործընկեր իշխանությունը Հայաստանում կկարողանա  պահպանել դիրքերը, իսկ հաջորդ իշխանության հետ այդ հարցով հեշտ չի լինի բանակցելը»,- նշեց փորձագետը և ընդգծեց, որ անկլավների հարցը ադրբեջանական օրակարգի ընդամենը 10 տոկոսն է կազմում։

Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ այս պահին սահմանազատման աշխատանքներ չպետք է տեղի ունենան։

«Փաստացի ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն տեսքով, ինչ այսօր կա, դա մեզ համար անընդունելի է։ Սա նշանակում է, որ մենք խաչ ենք քաշում մեր ապագա պլանների վրա։ Օրինակ, եթե անկլավների վերադարձի հարց լինի, ապա սխալ կլինի Արծվաշենը փոխանակել մնացած անկլավների հետ։ Դա համարժեք փոխանակում չէ։ Ցանկացած քայլ փաստաթղթի ստորագրման ուղղությամբ խորացնելու է մեր անվտանգության խնդիրները»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+