Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Դեսպան Սամվել Մկրտչյանը Վոյցեխ Պոլակին է ներկայացրել Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրադրությունը

Դեսպան Սամվել Մկրտչյանը Վոյցեխ Պոլակին է ներկայացրել Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրադրությունը

Մայիսի 21-ին դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի պատմական և արքեպիսկոպոսաց աթոռանիստ Գնեզնո քաղաքում հանդիպել է Լեհաստանի Գահերեց արքեպիսկոպոս (Պրիմաս) Վոյցեխ Պոլակի (Wojciech Polak) հետ: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը:

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ժողովուրդների պատմական, կրոնական և մշակութային հարուստ ժառանգության անցյալին և աշխարհասփյուռ հայության, ինչպես նաև լեհահայ համայնքի հասարակական գործունեությանը։

Դեսպան Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրադրության, մասնավորապես՝ հայ պատանդների, հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման ու այլափոխման անընդունելի քայլերի և անարգել հումանիտար աջակցության ապահովման հարցերի մասին:

ՀՀ դեսպանն ու Լեհահայոց հոգևոր հովիվը գրառումներ են կատարել Գահերեց արքեպիսկոպոսի նստավայրի պատվավոր հյուրերի մատյանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+