Մամուլում մայիսի 20-ից տագնապալի տեղեկություններ են շրջանառվում Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրից։ Խոսվում է, որ գյուղի հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղղությամբ թշնամական հրոսակախմբերն առաջխաղացում ունեն:
Ընդ որում՝ խոսք կա նաև հայ և ադրբեջանցի զինյալների բախման մասին՝ առանց հրազենի կիրառման, իսկ երեխաներին գյուղից տարհանել են։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար Armenia Today-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, սակայն վերջինս տևական ժամանակ անհասանելի է։
Փորձեցինք որևէ տեղեկություն ստանալ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից, որն ասաց, որ տեղյակ է Խոզնավարի իրադարձություններից, սակայն մանրամասների չի տիրապետում։
Նշենք, որ պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տարածվում Խոզնավարի մերձակայքում ադրբեջանցիների առաջխաղացման եւ նրանց կողմից գործադրված բռնությունների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







