Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում քննարկել են իրավիճակը Արկտիկայում, Վենեսուելայում և Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հաջորդել է Արկտիկայի խորհրդի նախարարների հանդիպման ավարտին:
Ըստ Կանադայի արտգործնախարարության, Գառնոն և Լավրովը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Գառնոն կրկնել է, որ Կանադան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել լարվածությունը:
«Նախարար Գառնոն և նախարար Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը: Գառնոն կրկնել է, որ Կանադան շարունակում է կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին՝ լարվածությունը թուլացնել և հուսով է, որ կողմերը կարող են կառուցողական գործողություններ ձեռնարկել՝ ներառյալ ձերբակալվածների ազատ արձակումը արագացնելը և զոհերի աճյունները հանձնելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






