Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Սովետական Հայաստանի մոտ 70 ք/կմ տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Փաշինյան

Սովետական Հայաստանի մոտ 70 ք/կմ տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Փաշինյան

ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ՝ նվիրված Հայաստանի սահմանազատման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարված փաստաթղթի քննարկմանը։ Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։

«Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Սովետական Հայաստանի տարածքից շուրջ 70 ք/կմ-ը գտնվում է Ադրբեջանի տարածքում, սահմանամերձ գյուղեր ունենք, որ վարելահողեր չունեն, որ մշակեն, այսինքն՝ մարդկանց հողերը օկուպացված են։ Այո՛, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանի տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, հակառակ իրավիճակն էլ ունենք, պետք է խոսենք, հասկանանք ինչ ենք  անում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնական Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով որոշ հայկական գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին քննարկումներին՝ Փաշինյանն ընդգծեց. «Որ անկլավի մասին խոսում են, ինչի չե՞նք հիշում Արծվաշենի մասին, մենք հետաքրքված չե՞նք Արծվաշենով, ամենահետքրքիր կոմբինացիաները կարող են լինել, ոչ մի խնդիր չկա այդտեղ։ Մենք 30 տարի է արդեն Վրաստանի հետ դեմարկացիայի պրոցես ենք անցկացնում, սահմանների 60 տոկոսի դեպքում ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտավորապես 30 տոկոսի հետ կապված աշխատանքը շարունակվում է, պետք է լուծվեն այս հարցերը»։

Ըստ Փաշինյանի՝ այս հարցերի լուծումը կարևոր է նրանով, որ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացվի, «չպետք է գնալ իլուզիաների հետևից»։

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով: «Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», — նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+