Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Քննարկումները տեւեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։ Այս բանաձեւը տեւական ու լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այս բանաձեւը ստանալու համար իրապես լուրջ ջանքեր ենք գործադրել։ Հրաշալի աշխատեցին Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լեւոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանույշ Սահակյանի թիմը։
Բանաձևը՝ այստեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







