Այսօր՝ ժամը 19։00-ին, Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։ Այս մասին Facebook-ում գրել է Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է ու ունի քաղաքական երանգներ, և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ, դրանք նաև չի ստորագրելու, քանզի չունի ՀՔԾ-ի նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առնչություն ունենալ»,- գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







