Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Չի բացառվում՝ խաթարեն իմ գործունեությունը որպես շտաբի պետ․ Արմեն Գևորգյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Չի բացառվում՝ խաթարեն իմ գործունեությունը որպես շտաբի պետ․ Արմեն Գևորգյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Չի բացառվում, որ իրավապահ մարմիններն ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որով կխաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ։ ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Ես հրաժարվել եմ ընդհանրապես որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր իրականացնում։ Ես շփվում եմ տարբեր մարզերի գործընկերների հետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, ինչ-որ տարիներ շարունակ քննվող քրեական գործերով պարզաբանում ստանալու և այլն», — նկատեց նա։

Արմեն Գևորգյանի համար հասկանալի չէ մեղադրանքն այն պարզ պատճառով, որ ինքը դրան չի ծանոթացել։

«Ինձ դա չի հետաքրքրում, դա մակուլատուրա է»,-հայտարարեց նախկին փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1֊ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, և գործը միացվել է Մարտի 1֊ի գործին։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+