Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:00

Բլինքենը դատապարտում է Արկտիկայի հատվածում Ռուսաստանի «անօրինական պահանջները»

Ռուսաստանը Արկտիկայի շրջանի ծովային հատվածում ներկայացնում է անօրինական պահանջներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կրկնելով այս տարածաշրջանը ռազմականացնելուց հրաժարվելու իր կոչը, գրում է Ամերիկայի Ձայնը:

ԱՄՆ-ն ավելի վաղ դատապարտել էր Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինս օտար նավերից պահանջում է անցման արտոնություն եւ ռազմական օդանավերի օդաչուներ է իջեցնում այն նավերի վրա, որոնք հրաժարվում են ենթարկվել անցման արտոնություն ստանալու հրահանգին:

«Ռուսաստանը ծովային անօրինական պահանջներ է ներկայացնում մասնավորապես դեպի Հյուսիսային ծով տանող ծովային ուղիների վրա, մի բան, ինչը չի համապատասխանում միջազգային օրենքներին»,- ասել է Բլինքենը Իսլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ Ռեյկյավիկում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Դեպի Հյուսիսային ծով տանող ուղիների վրա Ռուսաստանն ունի նավահանգիստներ կառուցելու հավակնոտ ծրագրեր, ինչը կկրճատի Չինաստանի ու Եվրոպայի միջեւ ճանապարհը: Դա իրականացնելու նպատակով այն Արկտիկական ափամերձ հատվածներում շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային ծով տանող ուղի մուտք գործելու ազատությունը պաշտպանելու նպատակով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն անցյալ տարի երկու անգամ այստեղ համատեղ զորավարժություններ անցկացրին եվրոպական դաշնակից պետությունների հետ: Բարենցի ծովում անցկացված ռազմախաղերն առաջինն էին 1980-ականներից ի վեր: ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է, քննարկման ենթարկելու նպատակով, իր կարգավորիչ սխեման ներկայացնել Միջազգային ծովային կազմակերպությանը: Բլինքենի խոսքերով, Ռուսաստանն այդ քայլին դեռեւս չի դիմել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+