Երևանի կենդանաբանական այգում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սպասվում է անակնկալներով լի տոնական մթնոլորտ: Այս մասին հայտնել է Երևանի կենդանաբանական այգին։
Օրը կսկսվի շոու ծրագրով, որի ընթացքում կլինեն օղակներով և կրակներով համարներ, պարի, երգի խմբերի ելույթներ և աճպարարական զվարճալի շոու:
Նշենք, որ 3-15 տարեկան երեխաների այցելությունն այգի արժե 500-600, 16 տարեկանից բարձր անձանց համար 800-1200, ընտանեկան փաթեթը (2 չափահաս և 3 երեխա) 2900-4000 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար աշխատանքային ու ոչ աշխատանքային օրերին։ Իսկ 0-1 և 70-ից բարձր տարիքի մարդիկ անվճար կօգտվեն այգու ծառայություններից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







