Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսել. Արմեն Գրիգորյան

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսել. Արմեն Գրիգորյան

Հանրային ՀԸ-ում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի  և Ռուսաստանի ձեռքում եղած քարտեզներով Սյունիքի այդ ամբողջ տարածքները մերն են:

«Ընդհանրապես գոյություն ունեն 1929 թ., 1976 թ. և 1986 թ. քարտեզներ, որոնք նաև ունի Ռուսաստանը: Ռուսաստանի Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզներին և աստեղ կարևոր է որ և Ռուսաստանի, և մեր ձեռքում եղած քարտեզներով այդ տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Դա է  նաև պատճառը, որ բանակցությունների ընթացքում մենք խնդիր և պահանջ ենք դրել, որ ադրբեջանցիները պետք է վերդառնան ելման կետ՝ մայիսի 10-ի ելման կետ»,- ասաց  Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ վերջին 30 տարվա ընթացքում սահմանների ճշգրտում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել:

«Ի դեպ, մենք պատրաստ ենք սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսել, որովհետև մենք հետաքրքրված ենք դրանով, դա մեր շահերից է բխում, որպեսզի սահմանն ամբողջովին հստակեցվի՝ գոյություն ունեցող քարտեզներով ու բանակցությունների միջոցով»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ շեշտելով, որ Հայաստանն այս լուծումը տեսնում է եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան:

«Լավրովն առաջարկում է, որպեսզի իրենց ձեռքում եղած քարտեզներով սահմանները հստակեցնենք»,- զրույցի ընթացքում հայտարարեց ԱԽ քարտուղարը:

 Անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրայինի եթերում նաև հայտարարեց, որ Ադրբեջանի ձեռքի տակ եղածը քարտեզ չէ. «Ցանկացած թուղթ քարտեզ չի, քարտեզն այն է, որի տակ ստորագրություն կա, որի շուրջ ահագին աշխատանքներ են կատարվել: Իսկ այն ինչ Ադրբեջանն է ցույց տալիս, դա մասնագիտորեն քարտեզ անվանելը մեղք է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+