Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:22

Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանը՝ 62 երկրների շարքում, մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին՝ աշխարհի տարբեր երկրների կողմից մասնակցությունը ցուցահանդեսին աննախադեպ է, ինչը նոր ազդակ է ոլորտի վերականգնմանը։ Ցուցահանդեսում ներկայացված է 1300 տաղավար աշխարհի 62 երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով, տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, մասնակցում է ցուցահանդեսին։

«Հայաստանի  ներկայացվածությունը ATM Dubai ցուցահանդեսին հենց այս ժամանակահատվածում չափազանց կարևոր է, քանի որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է առողջացման միտումներ արձանագրել, ինչի մասին էլ վկայում է բազմաթիվ երկրների ակտիվ մասնակցությունը», — նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Զբոսաշրջության ոլորտի առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է՝ ներկայանանալու զբոսաշրջության ոլորտի առաջատար երկրների, տեխնոլոգիական նորարարության հսկաների հետ կողք-կողքի՝ ցուցադրելով իր մշակութային, արկածային և գաստրո գրավչությունները։

Ավելի քան 145 միջազգային փարձագետներ հանդես են գալու ելույթներով հետևյալ թեմաների շուրջ՝ պատվաստումներ, շուկաների թիրախավորում և տեխնոլոգիական նորարարություններ, զբոսաշրջային արդյունքների բազմազանեցում, ճամփորդական միջանցքներ։ Վերջիններս  կարևոր խթան են 2023 թվականին ոլորտի լիարժեք վերականգնման համար։Այս տարի, առաջին անգամ ATM Dubai-ի պատմության ընթացքում, ցուցահանդեսը կունենա նոր ձևաչափ․ ցուցահանդեսի հիմնական օրերից բացի, մայիսի 24-ից 26-ն այն կշարունակվի նաև առցանց ձևաչափով՝ ներգրավելով 12,000 մասնակցի 140 երկրից։

Շատ երկրներ, որոնք մասնակցում են ցուցահանդեսին, արդեն իսկ նախատեսում են զբոսաշրջիկներ ընդունել այս տարվա երկրորդ կեսից, դրանց թվում են՝ Մալազիան, Թաիլնադը, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Շվեյցարիան և Հայաստանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+