Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:17

Քրդերեն խոսելու պատճառով Թուրքիայում 7 տարում 5 մարդ է սպանվել

Քրդերեն խոսելու պատճառով Թուրքիայում 7 տարում 5 մարդ է սպանվել

Քրդերենի և քրդական մշակույթի պահպանությանը նվիրված «Birca Bellek» կազմակերպության համանախագահ Միրզա Ռոնին համոզված է, որ Թուրքիայում քրդերենի հետապնդումները պետության հովանավորչությամբ են տեղի ունենում, և փորձ է արվում վախի ուժով լռեցնել քրդերեն խոսքը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Քուրդ ազգային կոնգրեսի 2006թ․ որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 15-ը նշվում է որպես Քրդերենի տոն։ Սակայն յուրաքանչյուր անգամ այդ օրվա առթիվ Թուրքիայում նաև սաստկանում է քրդերենի ու քրդերենով խոսողների նկատմամբ անհանդուրժողականությունը։

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ քրդերենի ուսուցիչներ չեն նշանակում դպրոցներում, որտեղ քրդերենը առանց այդ էլ ընդամենը կամընտրական առարկա է։ Քրդերեն թերթերի, ամսագրերի ու հեռուստաընկերությունների գործունեությունն արգելվում է, իսկ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների խոսքում հնչած քրդերեն արտահայտությունները արձանագրվում են որպես «անհայտ լեզու»։

Քրդական ինքնության պատճառով հետապնդումների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ հարկադրված են լինում լքել իրենց բնակավայրերը։ Իսկ 2013թ-ից մինչ օրս Ստամբուլում, Էրզրումում, Այդընում, Անկարայում, Ադանայում, Չանաքքալեում և այլ բնակավայրերում հեռախոսով, փողոցում, ընկերոջ կամ հարազատների հետ քրդերեն խոսելու պատրվակով մի քանի տասնյակ անձինք հեռացվել են ուսումնական հաստատություններից և նույնիսկ՝ ծեծի ու զինված հարձակումների ենթարկվել։ Նման հարձակումների արդյունքում վերջին 7 տարում առնվազն 5 մարդ մահացել է, շատերն էլ ամենատարբեր վնասվածքներ են ստացել։

Միրզա Ռոնիի համոզմամբ՝ քրդերենի և այն կրողների նկատմամբ անհանդուրժողականության պատճառն այն է, որ այդ երկրում ընդհանրապես չի հանդուրժվում հենց իրենց՝ քրդերի գոյությունը։ Նրա խոսքով՝ քրդերենը Միջագետքի հնագույն լեզուներից մեկն է, իսկ թուրքական պետությունում մտահոգություն կա, որ քրդերենի ընդունված լինելու, առավել ևս՝ պետական կարգավիճակ ունենալու դեպքում, բնականաբար, քրդերի գոյությունը հերքել արդեն հնարավոր չի լինի։ Այդ պատճառով էլ քրդական ինքնության դեմ համառ արշավ է իրականացվում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+