Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

Ծեծկռտուք՝ Կենտրոնի համայնքապետարանում․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծկռտուք՝ Կենտրոնի համայնքապետարանում․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի Կենտրոն վարչական շրջանի համայնքապետարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ազիզյանի ու թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Կենտրոնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ ներկայացրեց․

«Ներս մտան՝ մոտ 10 հոգի էին: Երբ ծեծկռտուքը սկսվեց, ինձ քաշեցին մի կողմ։ Նրանց մեջ էր Կենտրոնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, կային կոմունալ բաժնի աշխատակիցներ, ֆինանսական բաժնի պետը, վարչատնտեսական բաժնի պետը և իրենց վարորդները»,- պատմեց Մելիքսեթյանը։

Նրա խոսքով՝ վեճը ծագել է Երևանի ավագանու որոշումներից մեկի շուրջ, ըստ որի՝ թաղապետարաններում 2 բաժիններ՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժինն ու կոմունալ բաժինը պետք է միավորվեն։

«Մեզ բոլորիս ծանուցել էին, որ մենք պետք է աշխատանքից ազատվենք, քաղաքաշինության բաժնի աշխատակիցները որոշումը բողոքարկել են դատարանում։ Այսինքն՝ օրենքի ուժով մեզ չեն կարող ազատել, որովհետև բողոքարկված է դատարանում։ Եվ քանի որ չեն կարողացել օրենքի ուժով, անցել են խուլիգանական հարձակման ու ծեծկռտուքի»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը՝ հավելելով, որ ինքը ևս աշխատասենյակն ազատելու պահանջ է ստացել։ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ են ստացել, գործողություններ են իրականացնում։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկացանք, որ շուրջ 2 ժամ առաջ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Մանուել Մարգարյանը։ Նրա վիճակը գնահատվում է բավարար, ներկայում գտնվում է հետազոտման փուլում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+