Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:40

ՌԴ-ում և ՀՀ-ում չկա ընտանիք, ում չի անդրադարձել պատերազմը. Սերգեյ Կոպիրկինի ուղերձը (տեսանյութ)

ՌԴ-ում և ՀՀ-ում չկա ընտանիք, ում չի անդրադարձել պատերազմը. Սերգեյ Կոպիրկինի ուղերձը (տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղերձ է հղել, որում ասված է. 

«Հարգելի ընկերներ: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ ամյակը։ 

Ամեն անգամ, երբ երկրները և ժողովուրդները դժվարին ժամանակներ են ապրում, նրանք նայում են դեպի իրենց անցյալը, փնտրում են այնտեղ այն հենարանը, այն աղբյուրը, որը կարող է բարձրացնել հոգին, ամրացնել բարոյական ուժերը։ Հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերը եղել են, կան ու կլինեն ցանկացած երկրի անվտանգության ու զարգացման ապահովման որոշիչ գործոն:
Ռուսաստանցիների և հայերի, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, որն իր վրա է վերցրել սարսափելի պատերազմի ծանրությունը, Հաղթանակի Օրը հատուկ տոն է, շատ առումներով խորապես անձնական, քանի որ մեր երկրներում, թերևս, չկան ընտանիքներ, որոնց չի անդրադարցել պատերազմը: Դա պարզապես պատմական ամսաթիվ չէ, դա հիշողություն է մեր պապերի ու նախապապերի հերոսության ու արիության մասին, հիշեցում անչափ բարձր գնի մասին, որը մեր ժողովուրդները վճարել են խաղաղության համար։ Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանց համար, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև և նվաճել են կյանքի և արժանապատվության իրավունքը՝ ոչ միայն իրենց համար:

Մեծ Հաղթանակը դա մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին: Մեր երկրներներում խնամքով են վերաբերվում պատերազմի հիշատակին, մեծ նշանակություն տալիս դրա մասին պատմական ճշմարտության պահպանմանը: Ցավոք, դրա համար հիմա ստիպված ենք պայքարել, դիմակայել պատմության կեղծման, նացիզմի հերոսացման, ֆաշիստների կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների ժխտման փորձերին` ազատամարտիկների դերի նսեմացմանը:

Հաղթանակի Оրը լուսավոր, ուրախ և միևնույն ժամանակ տխուր տոն է: Տոն` արցունքներն աչքերին, ինչպես հայտնի երգում է ասված: Այս օրը երկրագնդի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում ի նշան հիշատակի և երախտագիտության նրանց, ովքեր իրենց կյանքով, իրենց մարտական սխրանքով և ծանր աշխատանքով ապահովեցին Մեծ հաղթանակը: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ հոբելյան, ողբերգական` Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի նենգ հարձակման 80-ամյակը:

Հաղթանակի Оրը, ինչպես միշտ, հատուկ շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր ուղղված մեր թանկագին վետերաններին: Դուք մեզ համար կենդանի հիշողություն եք` արժանի ընդօրինակման: Խորին խոնարհում, քաջ առողջություն և հոգու տոկունություն ձեզ, իսկ մեզ բոլորիս` խաղաղություն, համաձայնություն և բարեկեցություն»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+