Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:56

Հայաստանի կուսակցություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները կներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Հայաստանի կուսակցություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները կներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

ՀՀ Կառավարության որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի  ապրիլի 20-ին ընդունված որոշումը, որը կապված է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի հետ։ 

Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից 2017 թ․ ապրիլի 20-ին ընդունված որոշմամբ սահմանվել է կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունը  հրապարակելու և ներկայացնելու կարգը, ինչպես նաև հաշվետվության ձևը:

Օրենքով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել է փոփոխություն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում և սահմանվել է, որ կուսակցությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունները ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ըստ այդմ, օրենքով սահմանվել է, որ նշված հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանում է հանձնաժողովը:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է,  որ օրենքի անցումային դրույթներում սահմանվել է, որ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնելու են արդեն իսկ փոփոխված կարգով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից ընդունված հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին 2017 թվականի  ապրիլի 20-ի  որոշումը ուժը կորցրած ճանաչել, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+