Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:20

Ներդնելով պատվաստումային գործընթացը՝ կմեղմացնենք կարանտինային սահմանափակումները․ Անահիտ Ավանեսյան

Կառավարությունն ընդունեց նախագիծ, որով կհստակեցնի ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը, միաժամանակ համապատասխան կարգավորում է նախատեսվում, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ ժամանած անձանց կողմից կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:  

Զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց․ «Մենք վերանայել ենք սահմանափակումների շրջանակը, քանի որ  դրանք ինքնանպատակ չեն և ուղղված են՝ կանխարգելելու վարակի տարածելիությունը։ Ըստ այդմ՝ ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց փորձում ենք թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը։ Սույն նախագծով այն օտարերկրացիները, որոնք կունենան պատվաստման անձնագիր, այսինքն՝ արդեն ստացած կլինեն երկու դեղաչափ, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեսթի կարիք չեն ունենա»։

Նա նշեց, որ պետք է ուշադիր լինել այլ երկրների քաղաքականության հնարավոր փոփոխություններին՝ հասկանալու նաև, թե մեր երկրից մեկնելու դեպքում տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ 

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փորձել են հստակեցնել թեստի արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը․ «Եթե անձը չունի որևէ սիմպտոմ, հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և  չունի պատվաստման հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմ։

Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կորոնավիուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս։ Ըստ էության, կրկին կարող ենք արձանագրել, որ մենք բավականին լավ ենք կառավարել և բավականին լավ ենք կառավարում կորոնավիրուսի համավարակը»։

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ երեկվա դրությամբ արդեն 7100 պատվաստված քաղաքացի կա։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+