Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

ՍՈւ-30 գերժամանակակից զենք գնելով՝ մենք պատերազմ ենք հրահրել․ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ունեցել ենք հնարավորություն ու կարողացել ենք պատշաճ ձևով պատրաստվել պատերազմին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ պատասխանն այո է, բայց մի նրբություն նշեց․ «Պատերազմին պատրաստվելը նրբություններ ունի, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ, տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերին: Ինքը հասկանում է՝ երբ դու այդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է, հասկանում է՝ ճիշտ տեղն է խփելու, որպեսզի դու չհասցնես, մնաս 80-ականների զենքերի մակարդակին: Սա էլ է պատերազմի հրահրում: Դու չես կարող բանակը զարգացնել թաքուն: Հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ենթասպաների ու շարքայինների ընտանիքների անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում: Սա մարտունակության հետ կապված հարց է: Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ: ՍՈւ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ Փաշինյանի՝ ՍՈւ-30 գերժամանակակից զենք գնելով՝ մենք պատերազմ ենք հրահրել։

Նա, խոսելով խնդիրներից, նաև նշեց, որ նախորդ իշխանությունը պատերազմի ռիսկը կառավարել է՝ ամեն ինչ անելով, որպեսզի տեսանելիորեն բանակը քանդվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+