Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:27

Եղեգնաձորում 28-ամյա երիտասարդի են հրազենով սպանել․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Եղեգնաձորում 28-ամյա երիտասարդի են հրազենով սպանել․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Մայիսի 1-ի երեկոյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոց է հնչել: Անմիջապես դեպքի վայր մեկնեցին բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում՝ գինու գործարանի տարածքում, արնանման հետքեր, հրազենից վնասված մեքենաներ կային. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Եղեգնաձորում բնակվող 50-ամյա տղամարդը միջանձնային հարցերի շուրջ օրեր առաջ վիճել էր քրոջ 28-ամյա որդու հետ, իսկ երբ մայիսի 1-ին նրան տեսել էր Երևանյան խճուղում, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից կրակել էր մեքենայից իջած 28-ամյա զարմիկին։ Երիտասարդին անմիջապես տեղափոխել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, սակայն վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, որն առգրավվել է։ Եղելությունը պարզելուց հետո Եղեգնաձորի քրեական հետախույզները սկսեցին 50-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումները։ Այդ ընթացքում նա ներկայացավ ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Վայոց ձորի մարզի քննչական վարչություն ու ձերբակալվեց։

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+