Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրներին վտարել ռուս դիվանագետներին. գրում է ՌԻԱ Նովոստին:
Եվրախորհրդարանը, լիագումար նիստի քննարկումներին հաջորդած բանաձևով, ԵՄ երկրներին կոչ է արել «համակարգել ռուս դիվանագետների արտաքսումը»՝ հաջակցություն Չեխիայի Հանրապետության:
«Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի սահմանին ռազմական կուտակումը և Չեխիայում հարձակումը» վերնագրով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, 67-ը դեմ են, 46-ը ձեռնպահ են մնացել:
«Եվրախորհրդարանը դատապարտում է Չեխիայի հասցեին Ռուսաստանի սպառնալիքները, սատարում է ԵՄ տարբեր կառավարությունների և դիվանագիտական ծառայությունների կողմից արդեն ընդունված համերաշխության դրսևորումները, կոչ է անում ԵՄ անդամ երկրներին, ինչպես Սկրիպալի դեպքում, իրականացնել ռուս դիվանագետների համակարգված արտաքսում», — ասվում է փաստաթղթում:
Միաժամանակ նշվում է, որ միջազգային հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևերը կրում են հռչակագրային են և ոչ պարտադիր բնույթ: Այնուամենայնիվ, ԵՄ մյուս կառույցները պետք է լսեն պատգամավորների կարծիքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







