Հայաստանի և Ռուսաստանի միջև եղել են, կան և կլինեն լավ հարաբերություններ՝ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով երկկողմ հարաբերությունների հեռանկարները հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո. փոխանցում է Известия-ն:
Փաշինյանըը չի մեկնաբանել առաջիկա արտահերթ ընտրություններում հաղթելու իր շանսերը:
«Գլխավորն այն է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները օրինականության և իրենց կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան ընտրել նոր խորհրդարան», — շեշտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարը «Իզվեստիա» -ի թղթակցին տված հարցազրույցում:
Լրատվական գործակալությունը նշում է, որ ապրիլի 14-ին Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը Հայաստանի արտաքին անվտանգության հիմքն է և ընդգծեց նման համաձայնագրերի գործնական նշանակությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






