ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հայտարարել էր այսօր Դատախազության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնելու մասին։
Բողոքի ցույցի նպատակը իրավապահ համակարգում տեղի ունեցող զարգացումներն են։
Հիշեցնենք, որ ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ այսօր կանչվել էին հարցաքննության։ Փաստաբան Բենիկ Գալստյանը ՀՅԴ ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանին, Արծվիկ Մինասյանին, Գեղամ Մանուկյանին, Տարոն Տոնոյանին և Գերասիմ Վարդանյանին հարցաքննության կանչելու հանգամանքը կապել էր Դատախազության մոտ բողոքի ցույց իրականացնելու հայտարարության հետ։ Ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանը փաստեր էր ներկայացրել՝ հորդորելով, իր խոսքերով, փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






