Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հանձնարարել միջկառավարական հանձնաժողովին նախաձեռնել նոր քայլեր՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ավելացման և փոխադարձ ներդրումների ավելացման համար:
Հինգշաբթի օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա նշեց, որ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 10%-ով և կազմել շուրջ 2,3 միլիարդ դոլար:
«Իհարկե, այս իրավիճակը մեզ չի գոհացնում: Ես առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին նախաձեռնել նոր քայլեր՝ առևտրի ավելացման, Հայաստանի հետ փոխադարձ ներդրումների ավելացման համար»,-ասաց Միշուստինը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,- ասաց Միշուստինը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






