ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է գնահատում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ նշելով, որ Ն․ Փաշինյանն այդ մասին հատարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Ցանկանում եմ հատկապես շեշտել այն դերը, որը Ռուսաստանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ունեցել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում», — ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ընթանում է եռակողմ հանձնաժողովի աշխատանքը։
«Բայց ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետ։ Դա վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և պահված այլ անձանց վերադարձին», — ասել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք գործադրում են նշված հարցը լուծելու համար։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







