Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

ԱԺ հանձնաժողովը մերժեց առանձին գիտական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ԼՀԿ նախագիծը

ԱԺ հանձնաժողովը մերժեց առանձին գիտական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ԼՀԿ նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Այն ներկայացնող ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացմամբ՝ նախագիծը միտված է լուծելու ռազմարդյունաբերության խթանումն ու երկրի գիտական ներուժի օգտագրոծումն ի շահ բանակի։

Պատգամավորը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով բանակի ու պետության կարիքներից: Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն բուհ, բակալավր ու կկնքեն պայմանագիր, որ իրենց ողջ գիտական ներուժն օգտագործելու են բանակի հզորացման համար, նրանց տարկետում կտրվի: Հետո մագիստրատուրան կամ ասպիրանտուրան կանցնեն համապատասխան հաստատությունում, որտեղ իրենց գիտական աշխատանքները կվերաբերեն կոնկրետ բանակի կամ պետական այլ մարմինների անհրաժեշտություններին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց, որ եթե նոր կենտրոնը պետք է փոխարինի ՊՆ-ում արդեն գոյություն ունեցող գիտական վաշտին, ապա դրա կարիքը չկա։ Պատգամավորի խոսքով՝ նախագիծը միտված է գիտելիքահեն պաշտպանական համակարգի վրա կառուցված զինված ուժեր ունենալուն, բայց, կարծում է, որ այն անփոփոխ պետք է թողնել։

Նիստին ներկա պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանն իր հերթին ավելացրեց, որ Պն-ում տարկետման տրամադրումը մտահոգիչ է լինելու։ Փոխնախարարի պաշտոնակատարը միևնույն ժամանակ կարևորեց, որ 21-րդ դարի բանակները պետք է հիմնված լինեն գիտության վրա, և Հայաստանն էլ պետք է ունենա բարձր գիտական ներուժով բանակ: 

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ մտահոգություն հայտնեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, մենք պետք է կարողանանք շտապ արդյունքի հասնել: Ըստ նրա՝ Արցախյան պատերազմից դասեր չենք քաղել։

Հավելենք, որ հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց ԼՀԿ-ի ներկայացրած նախագծին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+