Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նշել է, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը (Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ) Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների», — նշել է գերատեսչությունը:
Նշվում է, որ Բլինկենն ու Ալիևը քննարկել են երկկողմ համագորխակցության հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







