Վաղը կայանալիք ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ի թիվս այլ ահրցերի, ներառված է նաև «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը:
Որպես հիմնավորում նշված է, որ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2,090,000.0 հազ դրամի սահմանված չափաքանակով` բանկային վճարային քարտի միջոցով:
Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է բնակչությանը ապահովել անվտանգ, հակահամաճարակային, կանխարգելիչ ծառայություններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






