ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին գնում է հաղթելու հաստատակամությամբ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու են առաջադրելու։
Մեկնաբանելով 17 ուժերի ձևաչափի տապալման հարցում իրենց ուղղված մեղադրանքները՝ պատգամավորն ասաց.
«Խնդրում եմ բերել գեթ մեկ օրինակ, երբ «Բարգավաճ Հայաստանին» 17-ի ձևաչափից մեղադրել են գործընթացները տապալելու մեջ: «Բարգավաճ Հայաստանը» մինչև վերջին օրը մասնակից է եղել հավաքներին, հանդիպումներին ու ակցիաներին»:
Նա նաև հավելեց, որ երբևէ որևէ հանգամանքում «ղազագրի» մասին խոսք լինել անգամ չի կարող։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






