Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին, որը, ըստ պատգամավորների, անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. գրում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Բայդենը ապրիլի 24-ին պաշտոնապես ցեղասպանություն ճանաչեց Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին կազմակերպված և իրականացված հայերի կոտորածները:
Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասաց, որ ինքը խորապես վշտացած է այս «անարդար խոսքերից, որոնք պատմական հիմք չունեն», բայց միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը կբացի երկկողմ հարաբերությունների նոր էջ:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. Իրադարձությունների վերաբերյալ, որը պարունակում է հայկական լոբբիի թեզեր և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը, որը քաղաքական իմաստով պատմություն կեղծելուց բացի այլ իմաստ չունի: Միացյալ Նահանգների նախագահը պատմական հարցեր դատելու իրավական և բարոյական իրավունք չունի, նրա հայտարարությունը իրավաբանական ուժ չունի », — ասված է բանաձևում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







