Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:31

Ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ապրիլի 24-ի առթիվ

Ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ապրիլի 24-ի  առթիվ

Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ yazda.org կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է. «ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչման նախօրեին մենք՝ որպես հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հայերին, ասորիներին, սիրիացիներին, քաղդեացիներին, եզդիներին, հույներին և որպես զոհերի շահերը պաշտպանող կազմակերպություններ, նույնպես ցանկանում ենք ցեղասպանության ճանաչման մեր խոսքն արտահայտել։

1915 թվականի ապրիլի 24-ը հայ մտավորականության և հայ համայնքի ղեկավարների սպանության օրն էր, հայ ժողովրդի դեմ նախաձեռնված ծրագրի օրը: Այս օրը մեզ հիշեցնում են, որ ցեղասպանությունը ստեղծում է անպատժելիության մշակույթ և օրինականացնում այն դեպքերը, երբ արդարությունն արագ և ամբողջությամբ չի կիրարկվում: Այսօր Սինջարում անվտանգությունն ու ապահովությունը գերակա խնդիրներ են, քանի որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել ասորիներով և եզդիներով բնակեցված գյուղերը:

Անապահովությունն այժմ քրոնիկ հիվանդություն է, որը կանխում է Սինջարը վերակառուցելու և ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանության օրվանից ի վեր տեղահանված ավելի քան 300,000 մարդ վերադարձնելու քաղաքականությունը: Ցեղասպանության հաջողված ծրագրերն այն ծրագրերն են, որոնք պատասխանատվության չեն ենթարկվում: Սրանք ծրագրեր են, որոնք տնկում են համայնքների բազմասերնդային բնաջնջման սերմեր: Մեր համայնքները վկան են, թե ինչպես է մարդկությունը սարսափելի հետևանքներ կրելով վճարում, երբ արդարություն չի պահանջվում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ Կոնգրեսի ճանաչումից հետո, կարևոր իրադարձություն է, որի առթիվ մենք կոչ ենք անում լիարժեք, համապարփակ կերպով ճանաչել ցեղասպանության բոլոր ակտերը, որոնք նույնպես արժանի են ճանաչման»:

Հայտարարությունը ստորագրել են՝

Yazidi Global Organization (ԱՄՆ),

The Zovighian Partnership (Լիբանան),

Shams Humanitarian NGO (Հայաստան),

Coalition for Genocide Response (Մեծ Բրիտանիա)

Emma Organization for Human Development Assyrian Policy Institute (ԱՄՆ)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+