Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Էրդողանը կատվի նման խոսեց․ թուրք ընդդիմադիր գործիչը՝ Բայդենի հայտարարության արձագանքի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավուր պատշաճի չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

«Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին, որից հետո Էրդողանը լռում է երեք օր: Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կպայթի, և նրան բոլորը կլսեն։ Բայց մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման: Ցավալի է, բայց դա փաստ է», — ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ ոչ մի նախագահ մինչ այս 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն չի անվանել։

«Ինչու է դա տեղի ունեցել հիմա։ Նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր ներքին քաղաքականության շրջանակներում։ Իմաստ չունի բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ինքներդ ձեզ»,-հայտարարել է թուրքական ընդդիմության առաջնորդը՝ երկրի ղեկավարությանը մեղադրելով արտաքին քաղաքականության բացակայության մեջ։

«1915 թվականի իրադարձությունները ցավոտ են, և եթե պետք է, դրանք կուսումնասիրվեն։ Այդ խնդիրը պետք է կատարեն պատմաբանները։ Թուրքիան հայտարարել է, որ միշտ պատրաստ է դրան։ Թող Հայաստանը բացի իր արխիվները։ Թող պատմաբանները հետազոտեն իրական փաստաթղթերը», — հավելել է Քըլըչդարօղլուն։

Հիշեցնենք, որ ապրլի 24-ին Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+