Sotheby’s-ի աճուրդում վաճառվել են Nike Air Yeezy 1 մարզակոշիկները, որոնք ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը կրել էր 2008 թվականին՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:
Մարզակոշիկների զույգը գնահատվել էր 1 մլն դոլար, սակայն աճուրդում այն գրեթե կրկնակի ավելի մեծ գումարով՝ 1,8 մլն դոլարով է վաճառվել։ Այժմ այն համարվում է պատմության մեջ ամենաթանկը գնահատված սպորտային կոշիկը։
Մարզակոշիկները գնել է Rares ընկերությունը, որը մասնագիտացած է հազվագյուտ կոլեկցիոն մոդելների վերավաճառքի մեջ։ Սակայն, ընկերությունը սպորտային այս կոշիկները չի պատրաստվում կրկին վաճառել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







