Արևմուտքն ակտիվորեն դեմ է դուրս գալիս հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին, հակամարտության ներուժ է կուտակվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օրինակով:
«Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով ապրիլի 27-ին ՀԱՊԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը», — երեքշաբթի լրագրողներին ասաց ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, հաղորդում է «РИА Новости»-ն:
Նրա խոսքով, Շոյգուն Դուշանբեում կայացած հանդիպմանը նշել է, որ «մեր պետություններին սպառնացող մարտահրավերների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է ՀԱՊԿ տարածքում»:
«Ավելին, դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին Արևմուտքի ակտիվ հակադրության և նրանց շահերի ոլորտում տարածաշրջանի երկրների ներգրավման ֆոնին»,- մեջբերում է Ֆոմինը Ռուսաստանի պաշտպանության նախարարին:
Նրա խոսքով, Շոյգուն հանդիպմանը նշել է, որ անընդհատ փորձեր են արվում սեպ խրել մեր պետությունների միջև, միջամտել ներքին գործերին և հրահրել «գունավոր» հեղափոխություններ: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամներին ցանկացած պատրվակով համառորեն պարտադրվում են տարբեր ծրագրեր և համաձայնագրեր:
«Պաշտպանության նախարարի խոսքով, նման նախագծերը դժվար թե էական ազդեցություն ունենան տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վրա: Դրանք, որպես կանոն, թաքնված նպատակներ ունեն»,- շեշտեց Ֆոմինը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






