Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:29

ՊԵԿ-ը 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձավ 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքին:

Նա նշեց, որ համավարակի բացասական ազդեցությամբ պայմանավորված՝ նշված ժամանակահատվածի համար վարչարարության բարելավման եւ բիզնեսի աջակցության համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարվեցին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է շահութահարկի կանխավճարի հաշվարկման մեխանիզմի, ժամկետանց հարկային պարտավորությունների չափի, տույժերի, տոկոսադրույքի դրույքաչափերի փոփոխությանը:

ՊԵԿ-ը Կառավարության ծրագրով նախատեսված աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին: Կառավարության կողմից հարկային եկամուտների շրջանակի վերանայում է եղել. նախատեսված 1 տրիլիոն 160.1 մլրդ դրամի շեմը նվազեցվել է, սահմանվել է 1 տրիլիոն 10.8 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է շուրջ 1 տրիլիոն 17 մլրդ դրամ:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ գրեթե բոլոր հարկատեսակներին ու պարտադիր վճարներին վերաբերող բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2020-ի ընթացքում, որոնք ազդել են հավաքագրվող հարկային եկամուտների չափի վրա: Ինն ամիսների հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 23.73 տոկոս, ինչը 0.12 տոկոսով ավելի է 2019-ի ցուցանիշից:

«Սա նշանակում է, որ հարկային մարմնի ջանքերի շնորհիվ տնտեսական ճգնաժամի եւ պատերազմական պայմաններում ոչ միայն չի նվազել, այլեւ բարելավվել է վարչարարության արդյունավետությունը: Դա նաեւ տարվան է բնորոշ»,-եզրափակեց Էդվարդ Հովհաննիսյանը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+