Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:30

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն՝ արծաթե մեդալակիր

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն՝ արծաթե մեդալակիր

Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր 2020 թվականի նոյեմբերից: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել է 66 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի երիտասարդական հավաքականից առաջնությանը մասնակցել է 11 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հովհաննես Փափազյանին է հաջողվել դառնալ մեդալակիր։ +91 կգ քաշային կարգում Փափազյանը նախ հաղթել է էստոնացի Մարիո Էրյազովին, ապա՝ ուկրաինացի Վասիլ Տկաչուկին, իսկ կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ֆերնանդո Արզոլա Լոպեսի (Կուբա) նկատմամբ: Չեմպիոնական մենամարտում Հովհաննես Փափազյանը զիջել է Ուզբեկստանը ներկայացնող Ժախոնգիր Զոկիրովին՝ բավարարվելով արծաթե մեդալով։

Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Կելցեում հանդես են եկել նաև Ռուբեն Գարբոյանը (52 կգ քաշային կարգ), Ռուսլան Ասլիկյանը (56 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (64 կգ), Նարեկ Զախարյանը (69 կգ), Էրիկ Աբելյանը (75 կգ), Հրանտ Թորոսյանը (81 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (91 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Էլիդա Քոչարյանը (64 կգ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+